Նախնական հաշվարկներով` պահպանողական կուսակցությունները, որոնք առավել մոտ են Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Համանեիին, խորհրդարանի 290 տեղերից ստացել են ավելի քան 200-ը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցների կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում` թեկնածուները նրա մերձավոր շրջապատից, պարտություն են կրել ընտրություններում: Ռեֆորմատորների կուսակցությունը կստանա մոտ 20 մանդատ, ինչը մոտավորապես 3 անգամ քիչ է, քան Մեջլիսի նախորդ` 8-րդ կազմում, հաղորդում է Asriran-ը: