5 մարտի 2012 - 17:23 AMT
Volkswagen-ը Ժնևում կներկայացնի Cross կուպե ձևափոխված կոնցեպտը

Ժնևի ավտոսրահում Volkswagen ավտոարտադրողը կներկայացնի Cross կուպե ձևափոխված կոնցեպտը՝ գերտնտեսող ուժասարքով, գրում է autonews.ru-ն:

Կոնցեպտուլ պլագին հիբրիդը ստացել է դիզելային TDI տուրբոշարժիչ՝ վառելիքի ուղիղ ներարկմամբ և երկու էլեկտրաշարժիչ: Վառելիքի ծախսը խառը ցիկլում չի գերազանցում 1,8 լ/կմ, իսկ CO2-ի արտանետումը կազմում է 46 գ/կմ:

Նոր ավտոմեքենան ունի 306 ձիաուժ նախորդի 265 ձիաուժի փոխարեն: Նոր պլագին հիբրիդի առավելագույն արագությունը կազմում է մինչև 220կմ/ժ, իսկ նախորդ տարբերակը կարող էր հավաքել միայն մինչև 201 կմ/ժ արագություն: