5 մարտի 2012 - 17:43 AMT
2016թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա «Սան Սիրոյում»

2016թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա իտալական «Սան Սիրո» մարզադաշտում, որը «Միլանի» ու «Ինտերնացիոնալի» մարզադաշտն է:

Սկզբում նախատեսվում էր մրցաշարի եզրափակիչն անցկացնել Միալնում 2015թ., սակայն ՈՒԵՖԱ ղեկավարությունը տեղափոխեց միջոցառումը, քանի որ նույն տարում այդ քաղաքում անցնելու է «Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսը: ՈՒԵՖԱ-ն որոշեց չհամատեղել այդ երկու մեծ իրադարձությունները անվտանգության նկատառումներով:

2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նույնպես կանցնի Իտալիայում՝ Թուրինի «Յուվենտուս» նոր մարզադաշտում: