Մարտի 5-ի` ժամը 17.30-ի դրությամբ` հանրապետության տարածքում տեղումները դադարել են: Միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:
Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան և Աշոցք-Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են նաև Ոսկետափ-Վեդի-Լանջառ ավտոճանապարհի Լուսաշող-Լանջառ հատվածը և Արագյուղ-Բուժական ճանապարհահատվածը: Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: