11 փետրվարի 2004 - 20:51 AMT
ԲԱՔՎԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՐԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԻԿԵՏԸ
Բաքվի ոստիկանությունն այսօր ցրել է Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության տպագիր մարմնի` «Հուրիեթ» թերթի աշխատակազմի պիկետը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ընդսմին ոստիկանները ձերբակալել են ակցիայի հինգ մասնակիցների: Խմբագրության աշխատակիցները փորձել են պիկետն անցկացնել հանրապետական դատախազության շենքի առջեւ` պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն եւ «Բաքի-Խաբար» թերթի աշխատակից Սադիգ Իսմայլովին: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Իսա Ղամբարի կողմանկից այդ երկու անձինք ձերբակալվել են 2003 թվականի հոկտեմբերի 15-ին` Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը: