11 փետրվարի 2004 - 21:31 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 25-50 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ»
«Հայկական օկուպացիայի արդյունքում լիովին ավերված ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո 25-50 մլրդ դոլար կպահանջվի դրանց վերականգնման համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը: Նրա խոսքերով` «Ադրբեջանի կառավարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին` տարածքների վերականգնման նոր ծրագրի համատեղ նախապատրաստման եւ համապատասխան հանձնաժողովի ստեղծման առիթով»: Հասանովը նշել է, որ «այս կապակցությամբ նպատակաուղղված աշխատանք է տարվում դոնորների ներգրավման ուղղությամբ»: