6 մարտի 2012 - 18:38 AMT
Եգիպտոսում կրկնակի պայթյուն է տեղի ունեցել Հորդանան և Իսրայել գնացող գազատարի վրա

Եգիպտոսում տեղի է ունեցել կրկնակի պայթյուն Հորդանան և Իսրայել գնացող գազատարի վրա: Դիվերսիան կազմակերպվել է Սինայի թերակղզու հյուսիսում՝ Էլ Արիշ քաղաքից ոչ հեռու, որը Եգիպտոսի և Իսրայելի սահմանից գտնվում է 50կմ հեռավորության վրա, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ականատեսների վկայությամբ, պայթյունից առաջ դեպքի վայրում եղել են վեց հոգի, ովքեր եկել են առանց համարանիշի ավտոմեքենայով: Մարդկային զոհերի և վնասի ծավալների մասին տեղեկություններ առայժմ չկան: