13 փետրվարի 2004 - 18:04 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍԱՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ
Վրաստանի տարածքով Հայաստան ներմուծվող բեռների տարանցման սակագները մնալու են նույնը: Այս մասին նախօրեին հայտարարել է «Վրացական երկաթուղի» ընկերության տնօրենների խորհուրդը: Խորհրդի նախագահի օրերս ստորագրած հրամանագրի համաձայն` մարտի 5-ից վրացական երկաթուղիով նավթամթերքի տարանցման սակագների բարձրացումը Հայաստանին չի վերաբերելու, տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ Վրաստանի նոր ղեկավարության կարգադրությամբ, ներկայումս Հայաստանի համար գործում է 24 տոկոսանոց զեղչ նավթամթերքի տարանցման եւ 17 տոկոսանոց զեղչ` մյուս բեռների համար: