Nokia-ն լուսանկարների մշակման PureView տեխնոլոգիան կգործարկի Windows Phone պլատֆորմի վրա ստեղծված սմարթֆոններում: Այդ մասին ֆիննական Aamulehti պարբերականին տված հարցազրույցում պատմել է ընկերության մարքեթինգի փոխնախագահ Ջո Հարլոուն:
Նա հաղորդել է, որ Windows Phone բազայի վրա PureView-ով սմարթֆոններին «երկար սպասելու կարիք չի լինի»:
PureView տեխնոլոգիան Nokia-ի ինժեներները մշակել են շուրջ 5 տարի: Դրա էությունը հետյալն է. կից պիքսելների խմբից «բազմապիքսելային» լուսանկարում կազմվում է մեկ «իդեալական» պիքսել: Արդյունքում բարձրանում է լուսանկարի որակը, անհետանում են «աղմուկները», պնդում են Nokia-ի ներկայացուցիչները:
Nokia-ի առաջին սարքը, որի վրա կիրառվում է PureView տեխնոլոգիան, Nokia 808-ն է, որը ներկայացվել է MWC ցուցահանդեսում: Հեռախոսի խցիկում մատրիցայի խտությունը կազմում է 41 մեգապիքսել: Nokia 808 PureView աշխատում է Symbian Belle կառավարմամբ: