ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ պետք է մանրամասն ստուգել նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների մասին բոլոր հաղորդագրությունները: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայում, որտեղ հանդիպել է «Հանուն արդար ընտրությունների» դիտորդների կորպուսի ներկայացուցիչների հետ:
«Խախտումներ, բնականաբար, եղել են: Պետք է դրանք բոլորը բացահայտել, այնպես անել, որպեսզի ամեն ինչ բոլորին հասկանալի լինի»,- ասել է Պուտինը: