6 մարտի 2012 - 19:39 AMT
Նյու Յորքում և Դուբլինում LulzSec-ի և Anonymous-ի անդամներ են ձերբակալվել

Նյու Յորքի (ԱՄՆ) և Դուբլինի (Իռլանդիա) ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է մի քանի հոգու, որոնց կասկածում է LulzSec և Anonymous հայտնի հաքերային խմբավորումներին հանցակից լինելու մեջ, երեքշաբթի օրը հաղորդում է Agence France-Presse-ը:

Ինչպես նշել է ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ, Նյու Յորքում ձերբակալված հինգ հոգուն մեղադրանքներ են առաջադրվել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Իռլանդիայի ոստիկանությունն իր հերթին ձերբակալել է Anonymous-ի հետ բարեկամական LulzSec խմբավորման մասնակիցների, որոնք հայտնի են WikiLeaks բացահայտող ռեսուրսի «հակառակորդների» կայքերի վրա իրենց հարձակումներով: