13 փետրվարի 2004 - 18:09 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում հավանության է տվել ՀՀ եւ Իտալիայի կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, համաձայնագիրը կնպաստի ռազմաուսումնական եւ պաշտպանական ոլորտների բարեփոխումներին, ինչպես նաեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի զարգացմանը: