13 փետրվարի 2004 - 18:10 AMT
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԵԼ Է 545 ՊԵՏԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ
2003 թվականին Հայաստանում սեփականաշնորհվել է 545 պետական օբյեկտ: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ անշարժ գույթի կադաստրի պետական կոմիտեում, դրանցից 446-ը հասարակական նշանակության օբյեկտներ են, իսկ մյուս 99-ը` արտադրական նշանակության: Աղբյուրի համաձայն` 2003 թվականին պետական օբյեկտների սեփականաշնորհման թիվը 35,2 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատությամբ: