13 փետրվարի 2004 - 21:33 AMT
ՆԱՏՕ-Ն ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Երեւանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` ուժերի ծրագրավորման դեպարտամենտի տնօրեն Ֆրենկ Բոլանդի գլխավորությամբ: Փետրվարի 12-13 կայացած ՀՀ ԱԳՆ եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում պատվիրակությունը քննարկել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանի հետ պատվիրակության այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում կազմակերպվող «Լավագույն հագործակցային ջանք-2004» ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող մանրամասները: