Սյունիքի մարզային ոստիկանությունում կեսգիշերին ոչ հերքել են, ոչ էլ հաստատել լուրերն այն մասին, որ ուշ երեկոյան ձերբակալվել է աշակերտուհու բռնաբարության մեջ կասկածվող Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը:
«Հայկական ժամանակը» հիշեցնում է, որ նա գյուղի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում և, մի շարք ականատեսների պնդմամբ, անառակաբարո գործողություններ է կատարել 14-ամյա աշակերտուհու նկատմամբ: Ինքը` գյուղապետը, չի ընդունել այս մեղադրանքը: