7 մարտի 2012 - 10:43 AMT
«Հրապարակ». «168 ժամի» գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը կառաջադրվի Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում

«Հրապարակի» տեղեկություններով, Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Ավելի վաղ առաջադրվելու մասին հայտարարել էր նրա ամուսինը` Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով այս դեպքում կաջակցի կնոջը: Սեյրանյանը կարող է առաջադրվել որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ընդգրկվելով կուսակցության համամասնական ցուցակում: Այս ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանն է, իսկ ԲՀԿ-ն պաշտպանելու է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին: