7 մարտի 2012 - 10:49 AMT
Մաշտոցի պուրակում պատրաստվում են տոնել Կանանց միջազգային օրը

Կանանց միջազգային օրվա առթիվ երևանցիները պատրաստել մի շարք իրավապաշտպան միջոցառումներ Մաշտոցի այգում: Կազմակերպիչները հայտնում են, որ ժամը 13.00-14.00-ը կանանց ազատագրման և մարդու իրավունքների վերաբերյալ կխոսեն արվեստագետ ակտիվիստները: Ժամը 14.00-ից սպասվում է «Կինը Մաշտոցի այգում» խորագրով ինստալյացիա, իսկ ժամը 16.00-ից՝ ինքնաբուխ, ինքնակազմակերպված իրավիճակ: