Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով։
Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել լուսանկարներ և ծաղրանկարներ այս ցուցահանդեսի համար՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից։ Թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։ «Ներկայացրեք լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնք ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը»,- նշում են կազմակերպիչները:
Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաև մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։
Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ լրագրողներ, լուսանկարիչներ, ծաղրանկարիչներ, քաղաքացիներ, ուսանողներ և այլք։ Լուսանկարները և ծաղրանկարները ներկայացնելու վերջնաժամկետն է ապրիլի 16-ը։