Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանում կկառուցվի Ծովակալ Իսակովի և Լենինգրադյան փողոցի միջև քաղաքի կենտրոնը շրջանցող ավտոմայրուղի: «Նոր ավտոմայրուղու շինարարությունը թույլ կտա թեթևացնել տրանսպորտի երթևեկությունը մայրաքաղաքի կենտրոնում»,-ասել է նա:
Ըստ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի նախնական հաշվարկների` ավտոմայրուղի կառուցելու հետ կապված նախագծանախահաշվային փաuտաթղթերի կազմման և կապիտալ շինարարության աշխատանքների խոշորացված արժեքը կազմում է շուրջ 3, 71 մլրդ դրամ: Այդ ճանապարհի կառուցումը նախատեսվախ է Երևանի 2005-2020թթ. գլխավոր հատակագծով: