IFFHS վարկածով XXI դարի առաջին տասնամյակի լավագույն ռմբարկուն է Կոտ-դ’ Իվուարի հավաքականի Դիդյե Դրոգբան, ով խփել է 92 գոլ:
Երկրորդ հորիզոնականում է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միրոսլավ Քլոզեն, ով խփել է 88 գնդակ: Երրորդ հորիզոնականում է հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը 87 գնդակով:
Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Թյերի Անրին, Սամուել Էտօօն, Դավիթ Վիլլան և Ռաուլը, Ամադոն, Դիմիտար Բերբատովը և Անդրեյ Շևչենկոն: