Google ընկերությունը գործարկել է ամպային ծառայություն Google Play-ը։ Այն թույլ է տալիս ձեռք բերել և պահել երաժշտություն, գրքեր, ֆիլմեր և բջջային ծրագրեր։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական բլոգում։
Google Play-ը կփոխարինի Android Market օնլայն խանութին, որի միջոցով բոլոր ֆայլերը հասանելի կլինեն թե՛ համակարգիչներից և թե՛ Android սմարթֆոններից ու պլանշետներից։
Այս նոր ծառայությունը կներառի իր մեջ Google Music խանութը, Google eBookstore գրքերի խանութը։
Google Play առյաժմ գործարկվում է միայն ԱՄՆ-ում։ Իսկ Կանադայի և Մեծ Բրիտանիայի օգտագործողները հնարավորություն կստանան գնել ֆիլմեր, գրքեր, ծրագրեր, Ավստրալիայի օգտագործողները՝ գրքեր և ծրագրեր, Ճապոնիայի օգտագործողները՝ ֆիլմեր և ծրագրեր։ Մնացյալ երկրներում հասանելի կլինեն միայն ծրագրերը։ Հետագայում Google-ը կընդլայնի այս ցանկը։
Google Play-ը կդառնա Apple-ի iTunes-ի մրցակիցը։