7 մարտի 2012 - 14:28 AMT
Ռոլանդ Կոբիա. ԵՄ-ն նոր նախաձեռնություններ ունի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

«Մենք աշխատում ենք ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի հետ: Մենք սատարում ենք Մինսկի խմբին նոր նախաձեռնությունների առաջադրման հարցում: ԵՄ-ն նոր նախաձեռնություններ ունի այդ հակամարտության կարգավորման վերաբերյալ»: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան:

Նա նշել է, որ մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցում կլինի: Ըստ նրա, ԵՄ-ն առաջարկում է Ադրբեջանի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմի պարզեցում: