Փետրվարի 29-ին, ժամը 9.30-10.00-ի սահմաններում Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել էր ժամկետային զինծառայող, 19-ամյա զինծառայող Տիգրան Վանոյի Վարյանը: Նախնական տվյալներով, նա սպանվել էր իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված գնդակից:
Վարյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է դիտակետի ավագ լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվծի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցություն կամ իշխանական անգործություն):