7 մարտի 2012 - 14:33 AMT
ԱՊՀ և Բալթյան երկրնրի երկաթգծերի աշխատողները քննարկել են ուղևորափոխադրումների ծավալվերի մեծացումը

«ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչը մասնակցեց Բելառուսում կայացած Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների տնտեսության հարցերով հանձնաժողովի նիստին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Սամվել Ղալեչյանը մասնակցեց փետրվարի 29 - մարտի 2 Բելառուսի Բարանովիչի քաղաքում կայացած Համագործակից երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների տնտեսության հարցերով հանձնաժողովի նիստին: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Բացի Հայաստանի ներկայացուցչից նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության պատվիրակները:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները, մասնավորապես, քննարկեցին միջազգային հաղորդակցությունում գործող գնացքների ուղեկցորդների հրահանգների նախագիծը, ուղիղ միջազգային երկաթուղային հաղորդակցության կառավարման կարգը:

Մասնակիցները հատուկ ուշադրություն էին դարձրել միջազգային ուղևորափոխադրումների ծավալների հարցին: Համաձայն հանձնաժողովի ունեցած տեղեկատվությանը, միջազգային ուղևորափոխադրումների ծավալների նվազման ընդհանուր ֆոնի վրա՝ 2011 թվականին Լատվիայում, Հայատանում և Ուզբեկստանում այդ ծավալները 4,2%, 11,1% և22,6% համապատասխանաբար գերազանցեցին 2010 թվականի ցուցանիշները:

Երկաթուղի նոր ուղևորներին ներգրավվելու նպատակով հանձնաժողովի անդամները որոշեցին շարունակել զեղչեր կիրառել ուղևորների խմբերի և անհատների համար, ենթակառուցվածքի շահագործման հետ կապված ծախսերի կրճատման աշխատանքները, ընդլայնել տոմսերի վաճառքը համացանցի օգնությամբ, ինչպես նաև բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը: