Սիրիական բանակի կողմից ընդդիմության գրոհայիններից մաքրված Հոմս քաղաքում սիրիական և միջազգային մարդասիրական կազմակերպությունները սկսել են բնակչությանը բաժանել պարենային հավաքածուներ: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է Դամասկոսում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սալեհ Դաբաքան:
Նրա խոսքով, պարենային օգնության զամբյուղը կշռում է 20 կգ և նախատեսված է մեկ ամսվա ընթացքում վեց հոգանոց ընտանիքի սնվելու համար: Դրա մեջ մտնում են բրինձ, շաքար, լոբի, թեյ և քաղցրավենիք: Բացի դրանից, բնակիչներին բաժանվում են հիգիենայի պարագաներ, ստերիլ բինտեր, անձեռոցիկներ, հակաբորբոքային դեղեր: