ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը քննադատել է Հայաստանում առկա քաղաքական մշակույթը, որտեղ գերիշխում են տղամարդիկ՝ կոչ անելով ավելի շատ վստահել կանանց երկրի կառավարման գործում:
«Ցավոք սրտի, օրենսդիր, գործադիր իշխանություններում երկիրը ղեկավարող տղամարդկանց մեծ մասը ձախողել է երկրի կառավարման գործը: Շատ անգամ մեր առջև տեսնում ենք ձախողված տղամարդկանց ձախողված երկրի պատկերը»,-ասել է նա Կանանց միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսում:
Գալստյանը նշել է, որ անհրաժեշտ է ճիշտ օգտագործել կանանց ներուժը, «նրանց խոհեմությունը, կրթությունը, հավատարմությունը, բարձր մարդկային արժանիքները», և ամենակարևորը, Հայրենիքին նվիրման այն գենոմը, որի կրողն է կինը»: Որպես օրինակ նա բերել է եվրոպական երկրները, որտեղ կանայք հաջողությամբ աշխատում են ի նպաստ իրենց երկրի, մասնավորապես քաղաքականության մեջ: