ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մարտի 8-ից 9-ը «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուսի» մասնակիցները հետևյալ նվերները կարող են ստանալ 50% զեղչով` այսինքն օգտագործելով պահանջվող միավորների կեսը:
30 րոպե ներցանցային խոսելաժամանակ ստանալու համար անհրաժեշտ միավորներն էին 80-ը, այժմ մարտի 8-ից 9-ը անհրաժեշտ կլինի 40 միավոր և նվեր ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի հավաքել *505*3#։
60 րոպե ներցանցային խոսելաժամանակի համար սովորաբար անհրաժեշտ է լինում 150 միավոր, տոնական օրերին՝ 75 և նվեր ձեռք բերելու համար՝ *505*4#։ 1 օր անսահմանափակ թվով ներցանցային զանգեր կատարելու հնարավորության համար սովորաբար անհրաժեշտ է լինում 100 միավոր, տոնական օրերին՝ 50 և նվեր ձեռք բերելու համար պետք է հավաքել *505*5#։
Այն բաժանորդները, ովքեր դեռ չեն հասցրել գրանցվել ՎիվաՍել-ՄՏՍ Բոնուս ծրագրին, կարող են գրանցվել ուղարկելով *505# հրահանգը, կամ պարզապես ուղարկել BONUS բառը 5050 կարճ համարին, կամ էլ գրանցվել «Ինտերնետ օգնական» պորտալից: Գրանցումն արժե 10 դրամ (ներառյալ ԱԱՀ):