Հարավային Կովկասում բազում ազգեր են բնակվում, մենք հավատում ենք, որ նրանք կարող են խաղաղ գոյակցել: Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ամեդ Դավութօղլուն Նախիջևանում եռակողմ հանդիպման ավարտին:
Նա նաև նշել է,որ Վանում կայանալիք հանդիպումը կխթանի երկրների հարաբերությունների զարգացումն ու կընդլայնի հարաբերությունները այդ երկրների սահմանամերձ շրջանների միջև: Դա կնպաստի տնտեսական համագործակցությանը:
«Մենք հուսով ենք, որ բոլոր վիճահարույց հարցերը Հարավային Կովկասում կլուծվեն, մասնավորապես, դա վերաբերում է ղարաբաղյան և ռուս-վրացական հակամարտություններին»,-ասել է նա՝ հավելելով, որ այդպիսով «մենք կկարողանանք բարձրանալ տարածաշրջանային հարաբերությունների զարգացման նոր մակարադակի վրա»: