ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը, առնվազն 1 տարով բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին, բաժանորդները կարող են մարտ և ապրիլ ամիսներին անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից:
Բացի դրանից, ակցիայի շրջանակներում մինչև 21.6 Մբիթ/վրկ ներբեռնման և մինչև 5.76 Մբիթ/վրկ վերբեռնման արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը նույնպես տրամադրվում է անվճար: