
Ուժեղ գեոմագնիսական փոթորիկը, որը տեղի է ունենում Երկրի վրա հինգշաբթի օրվանից, հիմնականում ավարտվել է և չի հանգեցրել մոլորակի ենթակառուցվածքի համար ինչ-որ հետևանքների:
Փորձագետները մտավախություն ունեին, որ արևային ակտիվության կտրուկ բարձրացման հետևանքով առաջացած բնական երևույթը կարող է խափանումներ առաջացնել տարբեր էլեկտրոնային համակարգերի աշխատանքում, այդ թվում՝ արբանյակային նավիգատորների, ինչպես նաև էլեկտրացանցերի:
Գիտնականները հավաստիացնում են, որ մագնիսային փոթորիկը դեռ չի ավարտվել և նրանից դեռ պետք է անակնկալներ սպասել, սակայն հիմնական վտանգը ետևում է: