«Եվրատեսիլը» փոփ երգերի մրցույթ է, իր ընթերցողների բացատրում է The New York Times-ը: Թվում է, մշակույթի ոլորտում ամենասուր պառակտումը, որը սադրում է «Եվրատեսիլը», հեռարձակման հեռուստադիտողների և նրանց միջև անդունդն է, ովքեր չեն դիտում այն, նշում է լրագրող Էնդրյու Ի. Կրամերը: «Բայց իրականում բոյ-բենդերի, երիտասարդ գեղեցիկ կատարողների, ճոխ էստրադային համարների և փայլերի ետևում թաքնված են իրական աշխարհում ծավալվող հակամարտություններ»,- ասում է հեղինակը:
Այսպես, Հայաստանն օրերս հրաժարվեց մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին»: Այսպիսով, հօդս ցնդեցին թույլ հույսերը, որ Եվրատեսիլը կօգնի հաղթահարել արյունալի վրեժի և բռնության երկու տասնամյակները, գրում է հեղինակը՝ հիշեցնելով նաև ղարաբաղյան պատերազմի մասին:
«Եվրատեսիլի» բոյկոտն այնքան ծանր քայլ չէ, ինչպես խաղաղ բանակցություններից ցուցադրական հեռանալը կամ օլիմպիադիայի մասնակցությունից հրաժարվելը: Բայց ամեն դեպքում սա մռայլ նշան է նախկին ԽՍՀՄ տարածքում բարդ լուծում ունեցող ազգամիջյան հակամարտություններից մեկի գոտին ապառազմականացնելու ջանքերի ֆոնին»,- ասվում է հոդվածում, հաղորդում է InoPressa-ն: