Չինաստանի հնարավորությունները կիբերպատերազմ վարելու ոլորտում կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ բանակի համար հակամարտություն ծագելու դեպքում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի զեկույցում, որը զբաղվում է ամերիկաչինական տնտեսական հարաբերությունների և անվտանգության ոլորտում կապերի վերլուծությամբ: Փաստաթղթում նշվում է, որ չինացի զինվորականներն ավելի ու ավելի շատ են ուշադրություն դարձնում «տեղեկատվական դիմակայությանը»:
Փաստաթղթում խոսվում է նաև խոշոր հեռահաղորդակցական ֆիրմաների հետ կիբերսպառազինությունների մշակողների կապերի մասին: