10 մարտի 2012 - 17:07 AMT
Եգիպտոսում պաշտոնապես սկսվել է նախագահական նախընտրական քարոզարշավը

Մարտի 10-ին Եգիպտոսում պաշտոնապես սկսվել է նախագահական նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում կայանալու է նախագահի թեկնածուների գրանցումը, հաղորդում է Ազատությւոն ռադիոն: Ընտրությունները կայանալու են մայիսի 23-ին:

Դրանք Եգիպտոսում առաջին նախագահական ընտրություններն են անցած տարվա փետրվարին զանգվածային ժղովրդական ելույթների արդյունքում Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո: