21 փետրվարի 2004 - 17:39 AMT
ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ
Փետրվարի 23-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանի Լեռնային Ղարաբաղի գծով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Թերի Դեւիսը: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը Եվրախորհրդից, Երեւանում զեկուցողը հանդիպումներ կունենա ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկրի ղեկավարության հետ: Նախատեսվում է, որ նույն օրը Թ.Դեւիսը կմեկնի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղ Ստեփանակերտ եւ հանդիպում կունենա տեղի իշխանությունների հետ: Այնուհետեւ զեկուցողը կմեկնի Ադրբեջան: