21 փետրվարի 2004 - 17:49 AMT
ԾԱԽԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՈՒՄ-2004» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Ծաղկաձորում անցկացվում է «Համագործակցություն եւ ինտեգրացում-2004» հայ-ռուսական բիզնես-համաժողովը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ Առեւտրա-արդյունաբերական պալատի, Արդյունաբերողների եւ գործարարների միության, Ռուսաստանի ապրանք արտադրողների միության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ռուսաստանյան մի շարք խոշոր ընկերությունների տնօրեններ: Համաժողովի մասնակիցների խոսքերով` միջոցառումը կոչված է նպաստել գործարար շփումների զարգացմանը, ինչը թույլ կտա ընդլայնել սպառման շուկան եւ ավելացնել ընկերությունների ներուժը: