Մարտի 13-ին Երեւանում տեղի ունեցան միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հայկական կողմից բանակցությունները վարում էր ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ երկրների վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը եւ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: