14 մարտի 2012 - 09:46 AMT
«Բրիտաննիկա» հանրագիտարանը «ամբողջությամբ թվային» կդառնա

«Բրիտաննիկա» հանրագիտարանի (Encyclopædia Britannica) հրատարակիչները հայտարարել են հանրագիտարանը թղթե կրիչներով թողարկելուց հրաժարվելու մասին, մարտի 13-ին հաղորդել է Agence France-Presse-ը:

«Բրիտաննիկան», որը հրատարակվել է 244 տարի շարունակ, «ամբողջությամբ թվային» կդառնա, ասվում է հանրագիտարանի հրատարակչի` Encyclopædia Britannica ամերիկյան ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ: «Սա վերջին քայլն է մեր էվոլյուցիայի մեջ հրատարակչությունից, որը մենք եղել ենք, մինչև թվային ուսուցանող պրոդուկտի ստեղծող, որը մենք ներկայումս ենք»,- ընդգծվում է Encyclopædia Britannica-ի հայտարարության մեջ: