14 մարտի 2012 - 10:42 AMT
Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Մարտի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են Գիդո Վեսթերվելլեյի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակում Գիդո Վեսթերվելլեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: