14 մարտի 2012 - 10:43 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Ինդիան Ուելսում ընթացող առաջնության չորրորդ շրջան

Ինդիան Ուելսում BNP Paribas Open մրցաշարի երրորդ շրջանում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Յանկո Տիպսարևիչի (Սերբիա) հետ և հաղթանակ տարել:

Թենիսիստների հանդիպումը 2 ժամ է տևել, և Նալբանդյանը երեք սեթերում 6:3, 3:6 և 6:3 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ:

Չորրորդ շրջանում արգենտինահայ թենիսիստը կհանդիպի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի (Ֆրանսիա) հետ: Թենիսիստները մինչ այդ մեկ պաշտոնական հանդիպում են ունեցել, և Ցոնգան 1:0 հաշվով առջևում է:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 մլն դոլար: