26 փետրվարի 2004 - 17:56 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
Օրերս Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած հայկական ֆիլմերի փառատոնը ջերմորեն է ընդունվել հանդիսատեսի կողմից: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել փառատոնի կազկոմիտեի անդամ Անահիտ Քասաբյանը: Նրա խոսքերով, փառատոնի ընթացքում ներկայացվել են շուրջ 30 գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր, որոնք նկարահանվել են վերջին տարվա ընթացքում Հայաստանում, Միջին Արեւելքի, Եվրոպայի եւ Ամերիկայի երկրներում: Ֆիլմերից շատերը արժանացել են կինոքննադատների դրական արձագանքին: Ա.Քասաբյանը նշել է, որ հաշվի առնելով հանդիսատեսի լայն շրջանակների շահագրգռվածությունը, փառատոնը կարող է դառնալ ավանդական: