14 մարտի 2012 - 12:37 AMT
Մարիո Մոնտի. Իտալիան և ԵՄ մյուս երկրները դեռ շատ անելիք ունեն ճգնաժամից դուրս գալու համար

Իտալիան և ԵՄ մյուս երկրները դեռ շատ անելիք ունեն ճգնաժամից դուրս գալու համար, չնայած նրան, որ Եվրոպայի ֆինանսական դրությունը բարելավվել է: Այդ մասին նախօրեին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո ՄոնտինԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը, հայտնում է «Ֆինմարկետը»:

Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պարտքային ճգնաժամը վկայում է խնդիրների առկայության մասին: ԵՄ երկրները պետք է «ձգտեն ստեղծել միասնական հզոր միութենական միավորում», ասել է Մերկելը:

Նախօրեին Գերմանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարները հայտարարեցին, որ ճգնաժամի «ծանրագույն» փուլը հաղթահարվել է, սակայն բարեփոխումները պետք է շարունակվեն: