14 մարտի 2012 - 13:14 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցը կքննարկվի Սեուլի գագաթաժողովում

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուսով է, որ Միջուկային անվտանգության գծով Սեուլում կայանալիք գագաթաժողովի մասնակիցները կանդրադառնան նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին: Այդ մասին նա հայտարարել է «Ռենհապ»-ին տված հարցազրույցում:

ՄԱԿ-ն, ըստ Պան Գի Մունի, մտադիր է որոշ առաջարկներ անել բազմակողմ միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Զանգվածային ոչնչացման զենքի ու միջուկային ահաբեկչության տարածումը կանխելու նպատակով նա անհրաժեշտ է համարում ֆինանսական պատժամիջոցների խստացումը:

Մարտի 26-27-ը Սեուլում կայանալիք միջազգային համաժողովին կմասնակցեն 58 պետությունների ու կազմակերպությունների առաջնորդներ: