14 մարտի 2012 - 13:28 AMT
Իրանի նախագահ. Իրանի արժույթի արտասահմանյան հիմնադրամում հասանելի դրամական միջոցներ չկան

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնել է, որ Իրանի արժույթի արտասահմանյան հիմնադրամում հասանելի դրամական միջոցներ չկան, հաղորդում է IRNA գործակալությունը: Այդ հայտարարությունը Իրանի նախագահը կատարել է չորեքշաբթի օրը` ելույթ ունենալով խորհրդարանում և պատասխանելով հարցին այն մասին, թե Թեհրանում ինչու չի զարգանում մերտոպոլիտենը:

Ահմադինեժադի խոսքով` օրենքի համաձայն` կառավարությունը պետք է սկզբում գումար ստանա ԱՄՀ-ից: