14 մարտի 2012 - 14:30 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2013 թվականը հայտարարել է Ջրային համագործակցության միջազգային տարի

Հաջորդ` 2013 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Ջրային համագործակցության միջազգային տարի, որի ընթացքում աշխարհի երկրները պետք է միավորեն ջանքերը, որպեսզի ջրային պաշարները հասանելի դարձնեն մոլորակի բոլոր բնակիչների համար, ասվում է Համաշխարհային ջրային ֆորումի կայքում:

Որակյալ ջրի հասանելիության խնդիրն այս օրերին Ֆրանսիայի հարավում` Մարսելում ընթացող Համաշխարհային ջրային ֆորումում քննարկում են աշխարհի 140 երկրներ, այդ թվում և Ռուսաստանը:

«2013 թվականը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրային համագործակցության միջազգային տարի դառնա: Ջուրը կարող է օգտագործվել որպես միջազգային համագործակցության աճի խթան` ի բարօրություն աշխարհի»,- ասվում է Համաշխարհային ջրային ֆորումի կայքում: