14 մարտի 2012 - 14:56 AMT
Արամ Առաջինը Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալ է շնորհել Սուրեն Բայրամյանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալով է պարգևատրել Սուրեն Բայրամյանին եգիպտահայ համայնքի կյանքում ունեցած ավանդի համար: Մինչ պարգևատրման արարողությունը Արամ Առաջինն ասել է. «Մարդու կյանքն իմաստավորվում է այն ժամանակ, երբ նա պարտավորություներ ունի հանրության առջև: Ես կբնութագրեի Սուրեն Բայրամյանին որպես Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդ և սպասավոր: Նա մի մարդ է, ով սիրում է Եկեղեցին, նվիրված է կաթողիկոսության նպատակների ու խնդիրների իրագործմանը և կատարում է իր պարտավորություները ամբողջ ծավալով»,-ասել է Արամ Առաջինը: