14 մարտի 2012 - 15:45 AMT
Վարդան Օսկանյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական մարտահրավերները

Այսօր Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանի հարցերով գործադիր տնօրեն պարոն Մենո Սնելը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

Զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու կանխատեսումները: Անդրադարձ կատարվեց նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդրանական ընտրություններին: ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքրված էին նաև տարածաշրջանային խնդիրներով` հատկապես Սիրիայում, Իրանում, Ռուսաստանում տեղի ունեցող դեպքերի զարգացումներով և Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վրա դրանց հնարավոր ազդեցությամբ: