28 փետրվարի 2004 - 19:53 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԻՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փակուղային իրավիճակի մասին հայտարարություններում կա ճշմարտության մասինկ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` այսօր լրագրողներին մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի համապատասխան հայտարարությունը: Նախարարի կարծիքով, դա կապված է նրա հետ, որ այսօր ադրբեջանական կողմը բանակցությունները շարունակելու որեւէ ցանկություն չի ցուցաբերում: Պաշտոնական Բաքվի ներկայիս ոչ կառուցողական դիրքորոշումը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ամբողջ գործընթացի վրա, ասել է Վարդան Օսկանյանը: Նրա կարծիքով, Բուդապեշտում հայ սպայի սպանությունը լրացուցիչ լարվածություն կմտցնի բանակցային գործընթացում: «Եթե Ադրբեջանը շարունակի արդարացնել կամ հերոսացնել իր զինծառայողին, ապա լարվածությունը դժվար թե թուլանա»,- նկատել է նա: Անդրադառնալով ներկայումս պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ հարցին` ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման վտանգ չի տեսնում: Ուղղակի Ադրբեջանի վարած նման քաղաքականությունը հանգեցնելու է գործընթացի ձգձգմանը եւ տարիների ընթացքում ձեռք բերածի կորստին, նշել է Վ.Օսկանյանը: