15 մարտի 2012 - 14:03 AMT
Գառնիի դիտարանն անժամկետ օգտագործման է հանձնվել ԱԻՆ-ին

Նկատի առնելով ՀՀ ԳԱԱ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի բացառիկ նշանակությունը սեյսմիկ ռիսկի գնահատման, իրավիճակի վերլուծության և ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության ապահովման համար, կառավարությունն այն հետ է վերցրել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը