15 մարտի 2012 - 14:30 AMT
Սիրիայի ԱԳՆ. Դամասկոսը շահագրգռված է Քոֆի Աննանի առաքելության հաջողությամբ

Դամասկոսը շահագրգռված է Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի առաքելության հաջողությամբ, բայց ամեն ինչ չէ, որ կախված է միայն սիրիական կողմից, հայտնել է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Քոֆի Աննանի առաքելության հաջողությունը բխում է Սիրիայի շահերից, մենք դրական ենք տրամադրված, բայց այդ գործընթացը միայն սիրիական կառավարության ձեռքում չէ»,- նշել է Մաքդիսին MEHA գործակալությանը տված հարցազրույցում: