16 մարտի 2012 - 09:50 AMT
Եվրախորհրդարանը Վլադիմիր Պուտինին կոչ է անում երկխոսության գնալ բողոքարարների հետ

Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որը դատապարտում է խախտումները Ռուսաստանում մարտի 4-ի նախագահական ընտրությունների պատրաստման և անցկացման ընթացքում: Բանաձևում, որը հիմնված է ԵԱՀԿ ԺԻՄԻԲ դիտորդների եզրակացությունների վրա, նշվում է, որ ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար:

Եվրախորհրդարանն ափսոսանք է հայտնում, որ ռուսաստանյան «ընտրողները սահմանափակ ընտրություն ունեին»:

Նախագահական ընտրություններից անմիջապես հետո ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտնեց, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավը «ակնհայտորեն շեղված էր» հօգուտ հաղթած թեկնածուի: